ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը մասնավորապես ողջունում է Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում:
«Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև՝ քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել, քանի որ բոլորը փորձում են այն հագեցնել իրենց մանր հարցերով կամ այս կամ այն կոնֆլիկտի վերաբերյալ առանձին հղումներով՝ համըդհանուր եվրոպական խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն», - հայտարարել է Լավրովը:
Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարության տեքստը դեռ չի հրապարակվել։