Եվրամիությունը հորդորում է ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին հարգել հրադադարը, այսօր հայտարարել է միության արտաքին քաղաքական հարցերով բարձրագույն հանձնակատարը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։
«Եվրամիությունն աջակցում է Մինսկի խմբին և պատրաստ է քաջալերել ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության բանակցված, համապարփակ և կայուն կարգավորմանը»,- ասել է Ջոզեպ Բորելը։