Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումն այսօր է նախատեսված, «Ազատությանը» հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։
Այս հանդիպման մասին օրեր առաջ հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։
«Եռակողմ աշխատանքային խմբի օրակարգի մասին այս պահին մանրամասներ հայտնել չեմ կարող», - փոխանցել է փոխվարչապետ Գրիգորյանի օգնականը։