Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 502-ով, բուժվածներինը՝ 590-ով, գրանցվել է մահվան ևս 43 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 502-ով՝ հասնելով 339 հազար 20-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 43 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 590-ով և հասել 317 հազար 765-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 279 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 373 հազար 959-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 610-ի, ևս 1447 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 198 մարդ։

Արցախում երեկ գրանցվել է վարակի 63 նոր դեպք, մահացել է ևս 4 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է հիվանդությունից մահվան 4 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23 հազար 678 քաղաքացու հետազոտություն, որից 3 հազար 996-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG