Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 398-ով՝ հասնելով 338 հազար 518-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 977-ով և հասել 317 հազար 175-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 462 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 366 հազար 680-ի:
Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 567-ի, ևս 1446 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 330 մարդ։
Արցախում՝ 34 նոր դեպք
Արցախում նոյեմբերի 29-ին կատարվել է 285 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 114 վարակակիր, 19 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։
2021-ին Արցախում կատարվել է 23 հազար 284 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 հազար 933 դեպք։