Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 409-ով, բուժվածներինը՝ 1106-ով, գրանցվել է մահվան ևս 29 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 409-ով՝ հասնելով 337 հազար 931-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1106-ով և հասել 315 հազար 126-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 169 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 356 հազար 46-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 514-ի, ևս 1439 վարակակիր, ըստ Հայաստանի առողջապահական գերատեսչության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 852 մարդ։

Արցախում՝ 78 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 335 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22 հազար 924 քաղաքացու հետազոտություն, որից 3 հազար 888-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան, ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG