Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ ազնիվ երկխոսության պարագայում բոլոր հարցերը կարող են լուծվել առանց ուժի կիրառման


ԱԺ նախագհահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ նախագհահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Անհրաժեշտ է ազնիվ երկխոսություն, որի պարագայում բոլոր հարցերը կարող են լուծվել առանց ուժի կիրառման: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այսօր ելույթ ունենալով Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովում:

Ազգային ժողովի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն, անդրադառնալով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին՝ Սիմոնյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության կարգավորման երկարատև լուծում գտնելու անհրաժեշտությունը:

ԱԺ նախագահը հիշեցրել է երկու օր առաջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Սոչիում կայացած հանդիպումը, ուր քննարկվել են իրավիճակը կայունացնելու ուղիները՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և հաղորդակցության միջոցներն ու լուծել մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG