Մատչելիության հղումներ

Վարչապետը վաղը ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին


Վարչապետը նոյեմբերի 23-ին, ժամը 20։00-ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Հարցերն այսօր մինչև ժամը 20.00-ն կարող են ուղարկել press@gov.am էլ. փոստին, ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով նաև, որ հարցուպատասխանը կտևի 1.5-ից 2 ժամ:

2018-ի հեղափոխությունից հետո վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարբերաբար պատասխանում էր քաղաքացիների հարցերին, սակայն պատերազմից հետո շփման այդ մեթոդը նա գրեթե չի կիրառում։

XS
SM
MD
LG