Հայաստանի վարչապետն այսօր երեկոյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրէլ է շաբաթ օրը ֆեյսբուքյան գրառմամբ:
«Սիրելի հայրենակիցներ.
Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:
Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike-երի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով՝ Like մինուս dislike և այլ արձագանքներ:
Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ», - ասված է վարչապետի գրառման մեջ: