Այսօր Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
Նախատեսվում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի վարչապետների ելույթները։ Միջկառավարական խորհրդի նիստին տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցեն դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։
Երեկ կառավարությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպման ժամանակ քննարկել են առևտրի պայմանների պարզեցման և տնտեսական այլ հարցեր: