Մատչելիության հղումներ

Մերկելը և Մորավեցկին քննարկել են տագնապալի իրավիճակը Բելառուս-ԵՄ սահմաններին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկի, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկի, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ հեռախոսով քննարկել է Բելառուսի և Եվրամիության սահմաններին տիրող տագնապալի իրավիճակը։ Այս մասին երեկ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Կանցլերն ընդգծել է Գերմանիայի լիակատար համերաշխությունը Լեհաստանի հետ», - ասվում է հայտարարությունում:

Հազարավոր ներգաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, շարունակում են կուտակված մնալ Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմաններին՝ փորձելով անօրինական մուտք գործել Եվրամիության տարածք։

Նախօրեին բախումներ են տեղի ունեցել լեհ-բելառուսական սահմանին, ներգաղթյալները քարեր են նետել լեհ ուժայինների ուղղությամբ, վերջիններս ի պատասխան` ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ են կիրառել։

XS
SM
MD
LG