Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Բելառուսի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը


Փախստականները Բելառուսի և Լեհաստանի սահմանին, 15-ը նոյեմբերի, 2021թ․
Փախստականները Բելառուսի և Լեհաստանի սահմանին, 15-ը նոյեմբերի, 2021թ․

Եվրամիությունը որոշել է ուժեղացնել ճնշումը Մինսկի վրա՝ ի պատասխան Լեհաստանի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի։ Միության արտաքին գործերի նախարարները, հանդիպելով Բրյուսելում, պայմանավորվել են Բելառուսի դեմ անհատական պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ուժի մեջ մտնելու մասին, որի բովանդակությունը կհայտարարվի առաջիկա օրերին:

Բելառուսի իշխանությունների դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը համաձայնեցված է և ուժի մեջ կմտնի մոտ օրերս, հանդիպումից հետո հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Բելառուսի դեմ պատժամիջոցները ներառում են նաև «Բելավիա» ավիանկերության հետ լիզինգային պայմանագրերի խզումը։ Սա նշանակում է, որ երկիրը պետք է վերադարձնի ընկերության կողմից ներկայումս օգտագործվող օդանավերը կամ պատրաստվի դատական գործընթացի:

Պատժամիջոցներ են կիրառվելու նաև միգրանտների թրաֆիքինգի մեջ ներգրավված անձանց, ավիաընկերությունների, տուրիստական գործակալությունների նկատմամբ:

XS
SM
MD
LG