Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ ՎԵրջին հինգ տարում ընթանում էին երկրորդ Էներգաբլոկի արդիականացման աշխատանքներ, դրանք արդեն ավարտվել են։
Այսօր Մեծամորի ատոմակայան այցելության ժամանակ Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նաև հայտարարեց, որ էներգաբլոկի աշխատանքները ծրագրում են երկարագձել մինչև 2036 թվականը. - «Մեր պլաններում է այն մինչև 2036 թվականը շահագործել, և բոլոր նախապայմանները կան դրա համար»։
Մինչև գործող էներգաբլոկի շահագործումից հանելը Հայաստանը ծրագրում է կառուցել նոր էներգաբլոկ։ Ըստ Սանոսյանի, դրա համար կպահանջվի 8-10 տարի, այսինքն ենթադրվում է, որ գործըթնացը պետք է սկսվի 2026-2027 թվականներին. - «Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությունը; Մեր ամբողջ մտադրությունը հետևյալն է՝ այնպես անել, որ այս եղած կայանի շահագործման և շահագործման ժամկետների ավարտի ժամանակ ունենալ արդեն նոր էներգաբլոկ և անմիջապես նոր էներգաբլոկը միացնել ցանցին»։
Արդյո՞ք դարձյալ ռուսական կողմն է կառուցելու նոր էներգաբլոկը։ Գնել Սանոսյանն ասաց, որ «Ռոսատոմն» իրենց հիմնական գործընկերն է, և հենց նրանց հետ են քննարկում նոր էնեկգաբլոկի կառուցման հարցերը. - «Ռոսատոմի գործընկերների հետ շարունակում ենք մտածել, քննարկել, նույնիսկ առաջիկայում որոշակի փաստաթղթեր նախապատրաստել հետագա համագործակցության և նոր էներգաբլոկի կառուցման շուրջ»։
Իր հերթին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ասաց՝ թե ով կկառուցի նոր էներգաբլոկը, իհարկե Հայաստանի կառավարության որոշելիք հարցն է, բայց իրենք կցանկանային այն կառուցել, փորձն ու տեխնոլոգիաները ունեն։ Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարության հետ նպատակահարմար կլիներ ճանապարհային քարտեզ համաձայնեցնել, որի շրջանակում կնշեին համագործակցության բոլոր ուղիները։ Ոչ միայն ատոմային էներգիայի, այլև ջրածնային էներգիայի և միջուկային բժշկության ոլորտում։
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման գործում հանքարդյունաբերական ընկերության կողմից ներդրումների հարցին, ապա, ըստ Լիխաչովի, հարցը քննարկվում է ռուսական «Գեոպրոմայինգ» հանքարդյունաբերական ընկերության խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյի հետ։
Անցած ամիս հայտնի դարձավ, որ Հայաստանի ամենամեծ հանքարյունաբերող ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության վերահսկիչ փաթեթը՝ 60 տոկոսը, վաճառվել է միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին։ Տրոցենկոն վերահսկող բաժնետեր է «Գեոպրոմայնինգ» ընկերությունում, որը շահագործում է Հայաստանի մյուս խոշոր` Սոթքի ոսկու և Ագարակի պնղձամոլիբդենային հանքավայրերը։
«Տրոցեկնոն ստուգված, վստահելի գործընկեր է, մենք բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացնում։ Չկանխատեսելով որոշումն այս հարցում՝ նշեմ, որ նա նման պատրաստակամություն հայտնել է և քննարկումներն այս հարցով շարունակվում են», - ասաց Լիխաչովը։