Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 572-ով, բուժվածներինը՝ 1617-ով, գրանցվել է մահվան ևս 52 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 572-ով՝ հասնելով 329 հազար 973-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 52 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1671-ով և հասել 297 հազար 339-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 699 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 260 հազար 268-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 107-ի, ևս 1385 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 24 հազար 82 մարդ։

Արցախում՝ 33 նոր դեպք, մահացել է ևս 5 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 181 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 134 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան 5 դեպք՝ մահացել են 49-ից մինչև 79 տարեկան քաղաքացիներ

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 հազար 364 քաղաքացու հետազոտություն, որից 3 հազար 203-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG