Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 378-ով՝ հասնելով 329 հազար 341-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 39 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1962-ով և հասել 295 հազար 722-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 966 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 252 հազար 569-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 55-ի, ևս 1379 վարակակիր, ըստ առողջապահական գերատեսչության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 հազար 185 մարդ։
Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 միլիոն 4 հազար 493 պատվաստում։