Մատչելիության հղումներ

«Ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք»․ ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը


«Ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք»․ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները բոյոկետցին Ազգային ժողովի հերթական նիստն ու լքեցին դահլիճը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ կվերադառնան, երբ երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի։

Ընդդիմադիրները հրատապ արտահերթ նիստ էին պահանջել սահմաններին տիրող իրավիճակի հարցով, ըստ Մամիջանյանի, իշխող մեծամասնությունը տապալել է այդ գործընթացը։

«Այդ գործըթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, իսկ փոխարենն այսօր Ազգային ժողովի օրակարգում տեսնում ենք սնդիկի մասին օրենքի կարևորագույն կետի ներառումը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք», - ասաց Մամիջանյանը։

«Հայաստան» խմբակցությունը ևս, ի նշան բողոքի, հայատարարեց՝ չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքին։

Ադրբեջանական կողմը նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն է իրականցնում նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։

Նոյեմբեր 15-ին՝ կեսգիշերից էլ, սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով, ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետ տեղակայեց։

XS
SM
MD
LG