Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կայցելի Իրան


Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան, արխիվ

Թուրքիայի նախագահը կմեկնի Իրան՝ երկու երկրների հարաբերությունների խորացման վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրելու։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ թուրք գործընկերոջ հետ Թեհրանում ավարտված բանակցություններից հետո։

«Նախագահ Էրդողանի առաջիկա այցի ընթացքում կստորագրվի երկկողմ համագործակցության մասին ճանապարհային քարտեզ», - հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Այցի հստակ ժամկետ դիվանագետը չի նշել, բայց հավելել է․ - «Մենք պետք է վերացնենք մեր հարաբերությունների խորացմանը խանգարող բոլոր խոչընդոտները»։

Աբդոլահիանն ասել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ իր հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանին ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է, թե Անկարան ուզում է սերտորեն համագործակցել Թեհրանի հետ 6-ի հարթակում։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո շրջանառության մեջ դրված այս նախաձեռնությունը ենթադրում է նոր հարթակ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի 3 երկրներն ու նրանց 3 մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Վրաստանը հայտարարել է, որ դեմ է նախաձեռնությանը, Հայաստանը դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել։

XS
SM
MD
LG