Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը նոյեմբերի 15-ին մեկնելու է Թեհրան


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վաղը` նոյեմբերի 15-ին, մեկնելու է Թեհրան: Այստեղ նա կհանդիպի Իրանի գործընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Սա Չավուշօղլուի առաջին այցն է Թեհրան Ամիր Աբդոլլահիանի նշանակումից ի վեր:

Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG