Մատչելիության հղումներ

Հովհաննես Հարությունյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար


Հովհաննես Հարությունյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար։ Որոշման տեքստը տեղադրված է կառաարության e-gov.am կայքում։

Հարությունյանը նոյեմբերի 4-ին ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021-ի հունվարից։

Նա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի քաղաքապետի թեկնածուն էր, իշխող կուսակցությունը պարտվեց Գյումրիում։

Շիրակի մարզպետի աթոռը դեռ թափուր է։ Մամուլում այդ պաշտոնի համար շրջանառվում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանի անունը, ով հոկտեմբերի վերջին վայր դրեց պատգամավորական մանդատը:

XS
SM
MD
LG