Մատչելիության հղումներ

Կոալիցիա Մեղրիում. «Հանրապետությունն» և «Ազատականը» հուշագիր են ստորագրել


Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» ու Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել։

Ըստ այդմ, տեղական ինքնակառարման մարմնում երկու քաղաքական ուժերը իշխանությունը բաժանում են միմյանց միջև, պաշտոնավարման 5 տարվա առաջին կեսը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդությամբ, մյուսը՝ «Ազատականի»: «Հանրապետության» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ավագանու ընտրված անդամները նշում են. «Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև»։

Հիշեցնենք, Մեղրիում հոկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով 4 քաղաքական ուժ էր ընտրվել` 6 մանդատով «Հանրապետություն» կուսակցությունը, 5-ով` «Քաղաքացիական պայմանագիրը», 2-ականով` «Ազատականն» ու «Ապրելու երկիրը»:

XS
SM
MD
LG