Մատչելիության հղումներ

Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել


Արդեն մի քանի ամիս կալանավայրում գտնող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Կալանավայրից Առուշանյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրեն ոչ միայն չի տեսնում օրենսդիրում, այլև ցանկանում է լինել Գորիսում, ապրել ու արարել իր հարազատ քաղաքում, ամբողջ ներուժը ներդնել հանուն համայնքի բարգավաճման ու իր սիրելի գորիսեցիների բարօրության։

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գորիսում հաղթեց գործող համայնքապետի առաջնորդած ուժը՝ «Առուշանյան» դաշինքը։ Առուշանյանը կալանքի տակ է ընտրական խախտումների մեղադրանքով, հետևաբար քարոզարշավին չի մասնակցել։

Գորիսի 30-ամյա քաղաքապետն արտահերթ ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարն էր զբաղեցնում։

Առուշանյանը հայտարարությամբ միաժամանակ տեղեկացրել է, որ շարունակում է սատարել Քոչարյանին, «քանզի նրան եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը»։

XS
SM
MD
LG