Գյումրիի նոր ավագանին այսօր առաջին նիստում քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանին, որին աջակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Սամսոնյանն ստացավ 24 ձայն, ընդդիմադիր ուժերը դեմ քվեարկեցին՝ 8 ձայն։
Հինգ խմբակցություններից միայն «Բալասանյան» դաշինքն էր առաջադրել քաղաքապետի թեկնածու։
«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը շաբաթ օրն են համագործակցության հուշագիր ստորագրել։