Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի մոտեցումները Դոնբասի հատուկ կարգավիճակի հարցում համընկնում են


ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, արխիվ
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, արխիվ

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններն Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում՝ հաշվի առնելով Դոնբասի հատուկ կարգավիճակի վերաբերյալ մոտեցումների համընկնումը:

Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակն, ով հանդիպել է Մոսկվա այցելած ԱՄՆ պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:

«Բանակցությունների ընթացքում վերահաստատվել է Ժնևում [ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում] Միացյալ Նահանգների ներկայացրած դիրքորոշումն առ այն, որ առանց ինքնիշխանության ապագա պարամետրերի համաձայնեցման, այլ կերպ ասած՝ առանց Ուկրաինայի կազմում Դոնբասի հատուկ կարգավիճակի ապահովման, հակամարտության կարգավորման գործընթացում առարկայական առաջընթաց դժվար թե լինի»,- ասել է Կոզակը:

Նրա խոսքով` հաշվի առնելով այդ սկզբունքային հարցում դիրքորոշումների համընկնումը, կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:

XS
SM
MD
LG