Մատչելիության հղումներ

Մերկելն ու Մակրոնը նախ հեռախոսազրույց են ունեցել Զելենսկու, ապա Պուտինի հետ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ՝ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու առանձին զրույցներում քննարկվել է Ուկրաինայի արևելքում առկա հակամարտությունը:

Չորս քաղաքական գործիչներն էլ ընդգծել են իրենց արտգործնախարարների հանդիպման անհրաժեշտությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարությանը։

Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը նախ զրուցել են Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Նրանք խոսել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված Մինսկի համաձայնագրերի իրականացման առաջընթացի մասին: Մերկելն ու Մակրոնը այնուհետև զրուցել են նախագահ Պուտինի հետ՝ նրան հորդորելով առաջընթաց գրանցել խաղաղ բանակցություններում:

Գերմանիայի կառավարության հաղորդմամբ, զրուցակիցները համաձայնել են հանձնարարել իրենց արտգործնախարարներին հանդիպել:

Ուկրաինան 2014-ից պատերազմում է Դոնբասում ռուսամետ անջատողականների հետ: Կիևի տվյալներով, հակամարտության զոհ է դարձել 14 հազար մարդ:

XS
SM
MD
LG