Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ մրցաշարում հաղթեց Ֆրանսիան


Ֆրանսիայի հավաքականը դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հաղթող։ Կիրակի ուշ երեկոյան Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 2:1 հաշվով առավելության հասավ Իսպանիայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացեց Իսպանիան՝ 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Միկել Օյարզաբալը, սակայն Ֆրանսիան նախ 66-րդ րոպեին Քարիմ Բենզեմայի խփած գնդակով վերականգնեց հավասարակշռությունը, ապա 80-րդ րոպեին Կիլյան Մբապեի գոլով դարձավ վճռական խաղի և հեղինակավոր մրցաշարի հաղթողը։

Երրորդ տեղի համար Թուրինում անցկացված խաղում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան 2:1 հաշվով առավելության հասավ Բելգիայի նկատմամբ։

2020-21 թվականների մրցաշարը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ խաղարկությունն էր։ Առաջինում՝ 2018-19 թվականներին, հաղթել էր Պորտուգալիայի հավաքականը։

Ազգերի լիգայի 2020-21-ի մրցաշարում Հայաստանի հավաքականը դարձավ խմբային մրցաշարի հաղթող և D լիգայից բարձրացավ B լիգա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG