Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ․ փոխարտգործնախարար


44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են, ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 72-րդ նստաշրջանում Գևորգյանը շեշտել է՝ հայկական կողմն անընդունելի է համարում Արցախում մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտումը և ակնկալում է բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու հարցում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործուն աջակցությունը։

Փոխարտգործնախարարը վերահաստատել է՝ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որը, նրա համոզմամբ, կհասցեագրի նաև Լեռնային Ղարաբաղում իրենց բնակության նախկին վայրեր բոլոր հայերի վերադարձի խնդիրը։

XS
SM
MD
LG