Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է, նախագահ Բայդենն ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների կոնգրեսականներին հաջողվել է համաձայնության գալ դաշնային կառավարության աշխատանքի ընդհատումը կանխելու հետ կապված:

Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը, որը Կոնգրեսն ընդունել է վերջնաժամկետից՝ կեսգիշերից մի քանի ժամ առաջ։ Մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը, որն ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին է, ֆինանսավորման բացակայության դեպքում դաշնային շատ գործակալություններ և գերատեսչություններ ստիպված կլինեին դադարեցնել աշխատանքը:

Սպիտակ տան տարածած պաշտոնական հայտարարությունում ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի երկու պալատներին՝ «կառավարության shutdown-ից խուսափելու համաձայնության համար»:

XS
SM
MD
LG