Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քովիդի դեմ պատվաստանյութ կնվիրաբերի ցածր եկամուտներ ունեցող երկրներին


Մինչև մյուս տարվա կեսը Եվրամիությունը քովիդե դեմ ավելի քան 200 միլիոն պատվաստանյութ կնվիրաբերի ցածր եկամուտներ ունեցող երկներին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մեր ամենահրատապ առաջանահերթությունը գլոբալ վակցիանացիայի արագացումն է»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նախորդ ամսվա ավարտին եվրոպական 27 երկրների չափահաս բնակչության 70 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է քովիդի դեմ, բայց ֆոն դեր Լայենին մտահագում է ԵՄ անդամ երկրներում պատվաստումների մակարդակի տատանումները:

Նա նաև նշել է, որ ԵՄ անդամ 19 երկրներն այս տարի իրենց տնտեսությունը կվերականգնեն նախահամաճարակային մակարդակի վրա, իսկ մյուսները՝ հաջորդ տարի:

XS
SM
MD
LG