Մատչելիության հղումներ

Ֆոն դեր Լայեն․ «ԵՄ չափահաս բնակչության 70 տոկոսը պատվաստված է»


Եվրոպական հանձնաժողովը պնդում է, որ ամռան ընթացքում հաջողվել է հասնել ԵՄ ղեկավարության կողմից տարեսկզբին նախանշված ցուցանիշին՝ պատվաստելով դաշինքի չափահաս բնակչության 70 տոկոսին։ Այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

«Այսօր մենք հասել ենք պատվաստումների մեր արշավի կարևորագույն ցուցանիշին։ ԵՄ չափահաս բնակչության 70 տոկոսը ամբողջությամբ պատվաստված է։ Դա ավելի քան 250 միլիոն մարդ է կազմում, ինչը լուրջ ձեռքբերում է, վկայություն, որ մենք ի վիճակի ենք համատեղ գործել։ Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ համաճարակը ավարտված չէ, և մենք պետք է շատ աչալուրջ լինենք։ Մեզ անհրաժեշտ է, որ պատվաստվող եվրոպացիների քանակը շարունակի աճել, ինչը հնարավորություն կտա խուսափել վարակի տարածման նոր ալիքից և կորոնավիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու վտանգից», - հայտարարում էր Եվրահանձնաժողովի նախագահը։

Մասնագետների գնահատմամբ, սակայն, պատվաստվածների թիվը ԵՄ տարածքում համաչափ չէ բաշխված։ Մալթայում, օրինակ, ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 82, Դանիայում` 72, Բելգիայում՝ 71 տոկոսը։ Ռումինիայում փոխարենը այդ ցուցանիշը հասնում է ընդամենը 27, իսկ Բուլղարիայում` 17 տոկոսի։

XS
SM
MD
LG