Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի զոհվելու կապակցությամբ:
«Խորապես տխրեցի, տեղեկանալով, որ ծառայողական պարտքը կատարելիս ողբերգական մահով զոհվել է ԱԻն ղեկավար Եբգենի Զինիչևը: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Եվգենի Զինիչևի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է Պուտինին հասցեագրված Փաշինյանի նամակում:
Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարը զոհվել է Նորիլսկում տեղի ունեցած ուսումնական վարժանքների ընթացքում՝ ծառայողական պարտքը կատարելիս:
Զինիչևը 55 տարեկան էր: Նա 2018-ի մայիսին է նշանակվել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար:
Նախագահ Պուտինն այսօր ստորագրել է Զինիչևին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու հրամանագիր: