Մատչելիության հղումներ

Զոհվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարը


Սիբիրում գտնվող Նորիլսկ քաղաքում ընթացող վարժանքների ժամանակ զոհվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ պաշտոնյայի մահվանը հանգեցրած միջադեպը տեղի է ունեցել արկտիկական գոտում արտակարգ իրավիճակների հակազդմանը նվիրված միջգերատեսչական վարժանքների ժամանակ։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Զինիչևը փորձել է կանխել վարժանքները նկարահանող օպերատորի անկումը, սակայն սայթաքել է և վայր է ընկել մեծ բարձրությունից։

Զինիչևը 55 տարեկան էր, ծնունդով՝ Սանկտ Պետերբուրգից։ Մինչև 2018 թվականին նախարար նշանակվելը նա զբաղեցնում էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության փոխտնօրենի պաշտոնը։ 2006-ից 2015 թվականներին Զինիչևը Ռուսաստանի նախագահի թիկնապահներից մեկն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG