Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
«Պարոն Ղազինյան կարիծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կներկայացնի կա՛մ հերթական թեկնածուին, կա՛մ՝ նոր թեկնածուի», - քվեարկությունից հետո ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ընդդիմադիրները բուռն արձագանքեցին՝ «ոչ թե Ռոբերտ Քոչարյանն, այլ՝ «Հայաստան» խմբակցությունը։
«Կներեք, կներեք, շատ լավ, առաջնորդը ոնց որ Ռոբերտ Քոչարյանն է դրա համար», - արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։
Իշխանական պատգամավորները նախորդ նիստում ևս դեմ էին քվեարկել Ղազինյանի թեկնածությանը։ «Ես իրենց սրտի նախագահի տեղակալը չէի», - քվեարկությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել էր Ղազինյանը:
Օրենքով այս պաշտոնը ընդդիմությանն է և ընդդիմությունը հնգօրյա ժամկետում պետք է նոր թեկնածու առաջադրի։