Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանը, համատեղության կարգով, դեսպան է նշանակվել նաև Կոստա Ռիկայում, Պանամայում, Նիկարագուայում, Գվատեմալայում, Էլ Սալվադորում և Բելիզում (նստավայրը՝ Մեխիկո)։
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Արմելլա Շաքարյանը Մեքսիկայում Հայաստանի դեսպանն է 2021-ի հունվարից։