Նախագահ Արմեն Սարգսյանը Արմելլա Շաքարյանին Մեքսիկայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա Շաքարյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)», - ասված է հրամանագրում: