Մատչելիության հղումներ

Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը


Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքար և Զաքիր Հասանով, արխիվ
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքար և Զաքիր Հասանով, արխիվ

Երեկ Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հուլուսի Աքարի և Զաքիր Հասանովի հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, Աքարը և Հասանովը քննարկել են «երկկողմանի և տարածաշրջանային անվտանգության ու պաշտպանության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության թեմաները»:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակին: Աքարը շեշտել է, որ «Թուրքիան միշտ կլինի ադրբեջանցի եղբայրների կողքին»:

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի` IDEF-21-ի շրջանակում, որի բացումը կատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ադրբեջանական մեկ այլ՝ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Զաքիր Հասանովը ցուցահանդեսի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության ASELSAN, ROKETSAN, HAVELSAN, ASPİLSAN և այլ ձեռնարկությունների ղեկավարների հետ:

XS
SM
MD
LG