Մատչելիության հղումներ

Իշխան Սաղաթելյանը չընտրվեց, «Հայաստան»-ը կրկին առաջադրեց նրա թեկնածությունը


Ձայների 53 կողմ, 50 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ։

107-ից պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 104-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց․ - «Այսպիսով՝ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել և «Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է ԱԺ նախագահի տեղակալի նոր ընտրություն, և ԱԺ նախագահի տեղեկալի պաշտոնում ընդդիմադիր խմբակցության թեկնածու առաջադրելու համար ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին»։

Օհանյանն էլ հայտարարեց, որ խմբակցությունը կրկին առաջադրում է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը․ - «Հայաստան» դաշինքը կողմնակից է իր նախկին առաջադրմանը և նոր ընտրությունների կազմակերպման դեպքում նորից առաջդրելու ենք Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը»։

Նախքան քվեարկությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ կմասնակցեն քվեարկությանն ու կապահովեն նվազագույն ձայների քանակը, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ։

«Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց՝ ՔՊ-ն գործել է իր հայտարարության համաձայն․ - «Արձանագրենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր հայտարարության համաձայն գործեց, բայց «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկը չմասնակցեց քվեարկությանը, որի արդյունքում Ազգային ժողովի փոխնագահը չընտրցվե և, ըստ էության, գործընթացը դանդաղեց»։

ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

XS
SM
MD
LG