Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում երրորդ փոխնախագահ են ընտրում․ ՔՊ-ն կմասնակցի քվեարկությանը


8-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանի երրորդ փոխնախագահի քվեարկությունը։

Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ «Հայաստան»-ն առաջադրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

Նախքան քվեարկությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ կմասնակցեն քվեարկությանն ու կապահովեն նվազագույն ձայների քանակը, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ։

«Չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանն՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի», - խմբակցության անունից հայտարարեց Բաղդասարյանը։

ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Նախորդ օրերին խորհրդարանն արդեն ընտրել է Ազգային ժողովի նախագահին և երկու փոխնախագահներին։

XS
SM
MD
LG