Ռուբեն Ռուբինյանը ձայների 70 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվեց Ազգային ժողովի առաջին փոխնախագահ։
Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
«Շնորհակալ եմ վստահության համար», - ասաց Ռուբինյանը։
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70-ը։ Ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկել։
«Քաղաքացիական պայմանագիրը» երկրորդ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի թեկնածությունը։
Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։