Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, նախագահը շնորհավորել է վարչապետին


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը կառավարությանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց երեկ. ըստ Սահմանադրության՝ «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում [...] խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

Օգոստոսի 2-ին կայացավ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը:

XS
SM
MD
LG