Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Հուսով եմ, որ Ձեր ղեկավարած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Մեր կողմից պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը»:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց երեկ. ըստ Սահմանադրության՝ «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում [...] խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:
Օգոստոսի 2-ին կայացավ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը: