Ռուսաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Նիկոս Խրիստոդուլիդեսը հեռախոսով քննարկել են Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Լավրովը շեշտել է իր նվիրվածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խստիվ իրականացմանը, որը նախատեսում է Կիպրոսում երկու գոտի ունեցող երկհամայնքային դաշնություն ստեղծել կղզու հունական և թուրքական համայնքների միջև ուղղակի բանակցությունների միջոցով:
Ըստ հաղորդագրության՝ նշվել է նաև, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ցանկացած քայլերից, որոնք կբերեն իրավիճակի ապակայունացման և լրացուցիչ խոչընդոտներ կստեղծեն հայտնի միջազգային իրավական շրջանակներում Կիպրոսի խնդրի լուծման որոնման համար:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վարոշայի բացման ու բնակեցման վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր նիստ անցկացնի Կիպրոսի հարցով: