Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի շուրջ բանակցությունները կարող են լինել միայն կղզու երկու պետությունների միջև, պնդում է Էրդողանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանում, Նիկոսիա, 19-ը հուլիսի, 2021թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանում, Նիկոսիա, 19-ը հուլիսի, 2021թ.

Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի շուրջ բանակցությունները կարող են լինել միայն կղզու երկու պետությունների միջև, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ այցելելով կղզու թուրքական հատվածի մայրաքաղաք Նիկոսիա։

Թեև Թուրքիայից բացի որևէ երկիր չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, Էրդողանը պնդել է՝ «թող որևէ մեկը հույս չունենա, թե այդ հատվածի բնակիչները երբևէ կհրաժարվեն իրենց ինքնիշխանությունից և կհամաձայնեն ապրել հույների իշխանության տակ՝ որպես ազգային փոքրամասնություն»։

Կղզու հունական հատվածը, մինչդեռ, Եվրամիության աջակցությամբ, մերժում է երկու պետության գաղափարը և ապօրինի է համարում Նիկոսիայում հաստատված իշխանությունը։

Միջերկրականի կղզին մասնատվել է ուղիղ 47 տարի առաջ. 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական բանակը ներխուժել էր Կիպրոս և զավթել հյուսիսային հատվածը՝ տեղի թուրք բնակչության անվտանգությունն ապահովելու պատրվակով։ ՄԱԿ-ը տասնամյակներ շարունակ փորձել է կարգավորել այս հակամարտությունը, սակայն՝ ապարդյուն։

XS
SM
MD
LG