Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «Ցիրկոն» գերձայնային հրթիռ է փորձարկել


Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռը, որն ավելի քան 350 կիլոմետր հեռավորություն կտրելով հասել է Բարենցի ծովի մոտ տեղադրված թիրախին։

Հրթիռն արձակվել է Սպիտակ ծովում գտնվող ռազմանավից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է հրթիռի արձակման կադրերը։

2018-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ասել էր, որ գերձայնային հրթիռները ռուսական նոր սերնդի զենքերից են, որոնք գործնականում կարող են խոցել աշխարհի ցանկացած կետը՝ խուսփելով նաև ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության վահանից։

XS
SM
MD
LG