Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փորձարկել է "Авангард" գերձայնային հրթիռային համակարգը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, 26-ը դեկտեմբերի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, 26-ը դեկտեմբերի, 2018թ․

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորղագրությունը տեղեկացնում է, որ հաջողությամբ փորձարկվել է "Авангард" կոչվող ստրատեգիական նորագույն գերձայնային հրթիռային համակարգը: Հաղորդվում է, որ փորձարկման հրամանն արձակել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այցելել է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոն: Պուտինն ասել է, որ նորագույն ռազմավարական զենքը «դուրս է գալիս զուտ ազգային շահերի շրջանակներից»:

Ըստ հաղորդագրության՝ Օրենբուրգի մարզից արձակված հրթիռը Կամչատկայի փորձադաշտում խոցել է պայմանական թիրախը:

Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության կոլեգիայի տարեկան ամփոփիչ նիստին, հույս էր հայտնել, որ «ռուսական նոր միջուկային հրթիռները կստիպեն մտածել նրանց, ովքեր սովոր են միլիտարիստական ու ագրեսիվ հռետորաբանություն օգտագործել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG