Ռուսաստանի ռազմածովային ուժերն այսօր շքերթ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը: Ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ` վերջինս նշել է, թե «Ռուսաստանի ռազմածովային նավատոմը կհամալրվի նոր զինատեսակներով, այդ թվում` աշխարհում իր նմանը չունեցող գերձայնային հարվածային համակարգերով»:
Պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է, թե շուտով կավարտի ռազմածովային ուժերի համար նախատեսված երկու նոր զինատեսակների` «Ցիրկոն» հրթիռային համակարգի և «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու սարքի փորձարկման աշխատանքները: Ըստ հաղորդումների, «Ցիրկոնը» կարող է խոցել թիրախները ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա` գերձայնային արագությամբ: