Մատչելիության հղումներ

Հանրապետության 46 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքը քանդման վտանգի տակ է


Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամներն ահազանգում են՝ տեղեկություն ունեն, որ կառուցապատում իրականացնող ընկերությունը նախատեսում է քանդել շենքը՝ պահպանելով միայն արտաքին հատվածը:

«Ենթադրենք, օրինակ, էս շենքի ֆասադը կամ մի մասը պահպանվում է, բայց ընդհանրու առմամբ Ֆիրդուդի թաղամասը ինչ է լինելու։ Նախագիծը չկա, ոչ ոք նախագիծը չի տեսել, բայց տեսել ենք էդ հայեցակարգը, որը սարսաֆելի ա։ Հաստատված չի ոչ մի բան. Բայց արդեն լոտերի տերերը, կապալառուները ակտիվ գործողություններ են ձեռնարկում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը։

«Չկա հայեցակարգ, չկա թե ինչ է ստեղ լիենելու քաղաքի կենտրոնում, և մարդիկ ընդհանարապես չեն գիտակցում, որ մի մեծ մշակութային շերտ գալիս են ու ոնց ուզում քանդում են», - հավելեց «​Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքի հեղինակ Տիգրան Ամիրյանը։

Կառուցապատում իրականանցող կապալառու ընկերության ներկայացուցիչ Արման Մկրտչյանը Հանրապետության 46-ով մտահոգված քաղաքացիներին փորձեց համոզել, որ շենքը չեն քանդելու, այլ ամրացնելու, վերականգնելու են։ Միայն հետնամասում գտնվող հատվածն են ապամոնտաժելու։ Մ«ԿԱԷՌ քնսթրաքշն» ընկերության ներկայացուցիչը պնդում է, որ դա 19-րդ դարավերջին կառուցված շենքին ավելի ուշ է ավելացվել, կցակառույց է. - «Այն հետևի մասը չի համարվում պատմամշակութային, իմ ասածը դա է»։

Պատմամշակութային արժեք ներկայացնող և, ըստ մասնագետների, վթարավտանգ շենքը կարող է վնասվել ամեն մի միջամտությունից։ Քաղաքացիները մտահոգ են՝ արդյո՞ք կառուցապատողը հաշվի է առել այդ գործոնը, վստահ չեն։ Բացի այդ կասկած ունեն, թե շենքի մյուս հատվածը կցակառույց է։ Կասկածի տակ են դնում նաև, որ կառուցապատողը շինաշխատանքեր իրականացնելու թույլտվություն ունի. փաստթղթերը չտեսան։

«Ասում է, որ 6 մետրն է հուշարձան, ես չտեսա որևէ փաստաթուղթ։ Անկեղծ ասած, էս ամեն ինչը իր ազնիվ խոսքի հիման վրա է։ Ես ո'չ նախագիծ տեսա, ո' հաստատված նախագիծ տեսա… Եվ դա ինձ համար ընդհանրապես գարանտիա չի», - ասաց Իզաբելլա Սարգսյանը։

Հանրապետության 46-ը Երևանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի կազմում է։ Թաղամասը դեռ 2007-ից իրացման գոտում է, սակայն կառուցապատում այստեղ այդպես էլ չի իրականացվել։ Հիմա թաղամասը բաժանվել է լոտերի։ Ըստ կառավարության, ավարտվել են 13 լոտերի նախագծման աշխատանքները, 7 լոտ դիմել է համալիր փորձաքննության, 1 լոտ ստացել է շինթույլտվություն:

Հանրապետության 46 շենքը ռեստորանի է վերածվելու ու հարկեր են ավելացվելու, 9 հարականի բազմաֆունկցիոնալ շենք է նախատեսվում կառուցել։ Շրջակա միջավայր վրա ազդեցության նախնական գնահատման հայտում է ներկայացված։ Այնինչ տեղում կապալառու ընկերության ներկայացուցիչն այլ բան էր պնդում։

33-րդ թաղամասում կառուցապատում պետք է իրականացնեն մի քանի ընկերություն: Նրանք, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, փոխկապակցված են նույն տարածքում կառուցապատում սկսած, ապա սնանկացած «Գլենդել Հիլզ»-ին։

Հակակոռուպցիոն կենտրոնն անցած տարի հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Ֆիրդուսի թաղամասի երկու պատմամշակութային շինությունների քանդումն անօրինական են համարում, թաղամասը 2018-ին հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացում էլ կոռուպցիոն ռիսկեր տեսնում, և շեշտում՝ տարածքը ձեռբքեռրած ընկերությունները չեն ներկայացրել ֆինանսական երաշխքիներ։

«Մենք պահանջել ենք կառավարությունից, մասնավորապես փոխվարչապետի գրասենյակից այդ ֆինանսական երաշխիքները, որը չի տրամադրվել», - ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։

Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցումը կառավարության առաջնային նշանակության հարցերից է. շաբաթավերջին փոխվարչապետ Տիգրան Ավինյան է հայտատարել թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստի ժամանակ։ Նույն նիստում նա վստահեցրել է, թե Ֆիրդուսի 33-րդ թաղամասի հուշարձանները պահպանվելու են։ Սակայն ո՛չ գործադիրից հնչող հայտարարությունները, ո՛չ էլ կառուցապատողի հավաստիացումները քաղաքացիներին չեն համոզում։ Հիշողությունը թարմ է՝ երկու պատմական շենք անցած տարի քանդվեց։ Դեռ ոչ ոք պատախանատվություն չի կրել։

XS
SM
MD
LG