Մատչելիության հղումներ

Արցախում երեկ հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք՝ 148 թեստավորումից


Երեկ կատարվել է 148 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9 հազար 174 քաղաքացու հետազոտություն, որից 922-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 27 հազար 126 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 906 դեպք:

XS
SM
MD
LG