Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք


Արցախում երեկ կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարի կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9074 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2907 դեպք: Կատարվել է 27 հազար 26 թեստավորում:

XS
SM
MD
LG