Մատչելիության հղումներ

Արցախում երեկ կատարվել է 47 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք


Արցախում հուլիսի 1-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9 հազար 26 քաղաքացու հետազոտություն, որից 921-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 905 դեպք, կատարվել է 26 հազար 978 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG