Հայաստանում երեկ կատարվել է 5073 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` 97-ով ավելացել է առողջացածների թիվը, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 հազար 464 դեպք, որոնցից 217 հազար 74-ն` առողջացած, 4521-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2769 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 197 հազար 651 թեստավորում: